Չեխիայի նախագահը վստահ է, որ Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին «թափ կհաղորդի» Եվրոպան

Չեխիայի նախագահը վստահ է, որ Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին «թափ կհաղորդի» Եվրոպան

PanARMENIAN.Net - Եվրագոտու տնտեսական խնդիրները ոչ մի դեպքում չպետք է թուլացնեն աջակցությունը Թուրքիային՝ ԵՄ անդամակացության ճանապարհին, հայտարարել է Չեխիայի նախագահ Վացլավ Կլաուսը, որն Անկարա է ժամանել քառօրյա պաշտոնական այցով, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Չեխիայի նախագահը հանդիպել է Անկարայում իր թուրք գործընկեր Աբդուլլահ Գյուլը:

«Եվրոպան փոփոխությունների կարիք ունի, իսկ այնպիսի մեծ ու դինամիկ երկրի անդամակցությունը, ինչպիսին Թուրքիան է, կարող է թափ հաղորդել Եվրոպային»,-ասել է Կլասուսը:

«Մենք շնորհակալ ենք պարոն Կլասուսին ԵՄ-ին մեր անդամակցության հարցում սատարելու համար»,-ասել է թուրք նախագահ Աբդուլլահ Գյուլը:

Չեխիայի նախագահի հետ Անկարա են ժամանել շուրջ 60 չեխ գործարարներ ու ձեռներեցներ:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---