Sotheby's-ում ցուցադրվում են 25-35 մլն դոլար արժողությամբ իսպանական մետաղադրամներ![]() 15 փետրվարի 2012 - 14:46 AMT PanARMENIAN.Net - Նյու Յորքում Sotheby's աճուրդի տունը փետրվարի 14-ին համընդհանուր ցուցադրության է դրել 38 հազար իսպանական մետաղադրամներից կազմված հավաքածու, որը կվաճառվի մարտի 8-ին, հաղորդում է Lenta.ru-ն՝ մեջբերելով աճուրդի կայքը: Հավաքածուն գնահատվում է 25-35 միլիոն դոլար: Ամերիկացի մագնատ Արչեր Հանթինգտոնի կողմից հավաքված հավաքածուի մեջ կան 37895 մետաղադրամնր: Ամենամեծ արժեքը ներկայացնում են XV դարի հազվագյուտ նմուշները, ինչպես նաև մ. թ. ա. V դարում Պիրենեյան թերակղզում հատված հնագույն մետաղադրամները: Ամենահազվագյուտ ցուցանմուշներից է 140-գրամանոց «50 Excelentes» ոսկեդրամը, որը հատվել է XV դարում Իզաբելլա Կաստիլացու և Ֆերդինանդ Արագոնցու կառավարման օրոք: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |