Իրանն այսօր ներկայացնում է ուրանի հարստացման ցենտրիֆուգների չորրորդ սերունդը![]() 15 փետրվարի 2012 - 15:14 AMT PanARMENIAN.Net - Իրանի հետազոտողները չորեքշաբթի օրը մտադիր են ներկայացնել ուրանի հարստացման ցենտրիֆուգների չորրորդ սերունդը, հաղորդում է պետական հեռուստատեսությունը: «Երկրում արտադրված ցենտրիֆուգների չորրորդ սերունդն ավելի բարձր արագություն և արտադրողականություն ունի: Դրանք կներկայացվեն չորեքշաբթի»,- հայտնել է հեռուստատեսությունը, հաղորդում է Ինտերֆաքսը: Իրանը կարող է այսօր հայտարարել միջուկային ոլորտում մի շարք նախագծեր ավարտելու մասին, գրում է «Էխո Մոսկվի»-ն` հավելելով, որ տեղական մամուլը չի ճշտում, թե որ նախագծերի մասին է խոսքը: Հավանաբար, կհայտարարվի գիտահետազոտական ռեակտորների համար վառելիքային թիթեղների արտադրության նախագծի ավարտման մասին: Իրանի պաշտոնական անձինք վստահեցնում են, որ հանրապետության միջուկային ծրագիրը բացառապես խաղաղ ուղղվածություն ունի, իսկ դրանում ռազմական բաղկացուցչի առկայության վերաբերյալ բոլոր մտավախություններն անհիմն են: Այդ միջոցին միջազգային հանրությունն ուժեղացնում է ճնշումն Իրանի վրա, որպեսզի վերջինիս ստիպի, մասնավորապես, հրաժարվել ուրանի հարստացման ծրագրից: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |