Կենտրոն վարչական շրջանի նոր ղեկավար է նշանակվել Արա Սադոյանը![]() 15 փետրվարի 2012 - 15:48 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Արա Սադոյանին և շնորհակալություն է հայտնել վարչական շրջանի նախկին ղեկավար Գագիկ Գյանջումյանին՝ համատեղ աշխատանքի համար: Քաղաքապետարանից հայտնում են, որ Մարգարյանը նշել է, որ վարչական շրջանների աշխատանքի հանրագումարով է արտահայտվում քաղաքային տնտեսության դրական տեղաշարժը և ընդգծել, որ յուրաքանչյուր աշխատակցից ակնկալում է բարեխիղճ և սրտացավ աշխատանք: Տարոն Մարգարյանը նշել է նաև, որ վարչական շրջանի նոր ղեկավարը, պահպանելով տարիների ընթացքում ձևավորված թիմային աշխատանքի ավանդույթները, իր նոր մոտեցումներով և կազմակերպչական ունակություններով պետք է նպաստի Կենտրոն վարչական շրջանի և առհասարակ քաղաքի հետ կապված ծրագրերի իրականացմանը: >,-նշել է քաղաքապետը Տարոն Մարգարյանը`պատասխանատու պաշտոնը ստանձնած նոր ղեկավարին մաղթելով աշխատանքային կրկնապատիկ եռանդ: Իր հերթին Կենտրոն վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Արա Սադոյանը հավաստիացրել է քաղաքապետին, որ, ծանոթ լինելով տեղական ինքնակառավարման համակարգին, ուժերի ներածին չափով աշխատելու է Երևանի, Կենտրոնի և բնակիչների խնդիրներն ու հոգսերը թեթևացնելու և լուծումներ գտնելու ուղղությամբ: Անդրադառնալով բնակիչների հետ հետադարձ կապի ապահովման հարցին՝ Տարոն Մարգարյանը հանձնարարել է վարչական շրջաններում բնակիչների ընդունելություններն ու բակային հանդիպումները դարձնել առավել հաճախակի, որպեսզի բնակչության կողմից բարձրացված հարցերն ու խնդիրները ստանան շուտափույթ լուծում: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |