Հայաստանում հարգել են Աֆղանական պատերազմի հերոսների հիշատակը![]() 15 փետրվարի 2012 - 16:04 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 15-ին Երևանի Հաղթանակ զբոսայգում տեղի է ունեցել հանրահավաք` նվիրված Աֆղանստանից սովետական զորքերի դուրսբերման 23-րդ տարելիցին: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ-ում Աֆղանական պատերազմի վետերանների խորհրդի ներկայացուցիչներ և ԶՈւ-ի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ: Հանրահավաքի մասնակիցները անցել են Փառքի արահետի մոտով և պատվո պահակախմբի հետ միասին ծաղկեպսակներ դրել Աֆղանական պատերազմի հերոսների հուշահամալիրին: 1979-1989թթ պատերազմի ընթացքում 1 մլն զինծառայողներ ծառայություն են անցել Աֆղանստանի Ժողովրդավարական Հանրապետության տարածքում: Ընդհանուր առմամբ պատերազմը պատճառ է դարձել 14 453 մարդու մասվան: Հայկական ԽՍՀ-ից ԱԺՀ է ուղարկվել 3762 մարդ, 400 հայ սպա, 128 զոհվել են: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |