Համահայկական Բանկը դարձել է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի շուկայի մասնակից![]() 15 փետրվարի 2012 - 16:39 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 15-ից «Համահայկական Բանկ» ԲԲԸ-ն գրանցվել է որպես ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ի Շուկայի մասնակից և շնորհվել է PNARB առևտրային կոդը: «Համահայկական Բանկ» ԲԲԸ-ն թույլատրվել է Բորսայի վարկային հարթակին և այսուհետ կմասնակցի վարկային ռեսուրսների շուկայում կազմակերպվող առևտրին: Համահայկական Բանկը հիմնադրվել է 2011թ.-ին և գործում է որպես ներդրումային բանկ՝ նպատակ հետապնելով միջազգային ֆինանսական կազմակերպություններից և զարգացմանն ուղղորդված մասնավոր աղբյուրներից հավաքագրել երկարաժամկետ ֆինանսական միջոցներ և իրականացնել մասնավոր ձեռնարկությունների զարգացմանն ուղղված ներդրումային ծրագրերի ֆինանսավորում: Համահայկական Բանկի մասին մանրամասն տեղեկություններին կարող եք ծանոթանալ ընկերության պաշտոնական կայքում՝ www.panarmenianbank.am Առ այսօր Բորսայի անդամ և շուկայի մասնակից են թվով 32 ընկերություն, որոնցից 25-ը հանդիսանում են Բորսայի անդամ, իսկ 7 ընկերությունը՝ շուկայի մասնակից: ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ի անդամների և շուկայի մասնակիցների ցանկին կարող եք մանրամասն ծանոթանալ www.nasdaqomx.am պաշտոնական կայքի «Շուկայի մասնակիցներ» բաժնում: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |