Իրանը հերքում է Սիրիայում առևանգված 7 իրանցի ինժեներներին ազատ արձակելու մասին տեղեկատվությունը

PanARMENIAN.Net - Իրանը հերքում է ԶԼՄ-ների կողմից տարածված տեղեկատվությունը Սիրիայում Հոմս քաղաքի մոտ առևանգված 7 ինժեներներին ազատ արձակելու մասին: Այդ մասին հայտարարել է Բյահնամ Հագիտին, որը Սիրիայում էլեկտրակայանի շինարարությունն իրականացնող իրանական «Մապնա» ընկերության հասարակայնության հետ կապերի ղեկավարն է, հաղորդում է IRNA-ն:

«Իրանի առևանգված քաղաքացիները մինչև հիմա գտնվում են սիրիական գերության մեջ»,- հայտարարել է Հագիտին:

Հիշեցնենք, որ 2011-ի դեկտեմբերի 20-ին 5 ինժեներների առևանգման հաջորդ օրը ընդիմադիր խմբավորումներն առևանգել են Իրանի ևս երկու քաղաքացիների:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---