Երևանի 5 կրթական հաստատությունների շնորհվել են ուսումնական ռոբոտներ![]() 15 փետրվարի 2012 - 16:44 AMT PanARMENIAN.Net - Այսօր Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) և ՎիվաՍել-ՄՏՍ-ը 5 կրթական ՝ «Քվանտ» և Պոլիտեխնիկի հենակետային վարժարաններին, Մխիթար Սեբաստացի կրթահամալիրին, թիվ 131 և «Այբ» ավագ դպրոցներին հանձնել են ուսումնական ռոբոտներ խմբակներում դասավանդելու համար: Մամլո ասուլիսի ընթացքում ցուցադրվեցին նաև ռոբոտաշինության խմբակներում երեխաների կողմից պատրաստված ռոբոտները: «Դպրոցականները սկսել են շատ ակտիվ զբաղվել ռոբոտաշինությամբ, և դա արդեն տալիս է իր պտուղները: Այժմ յուրաքանչյուր ԱրմՌոբոտիքսի մրցույթի մասնակցում է դպրոցականներից կազմված թիմ և արձանագրում հաջողություններ: Նման փոփոխությունը պայմանավորված է դպրոցներում ռոբոտաշինության խմբակների ձևավորմամբ»,- նշել է ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը: «Լինելով կորպորատիվ պատասխանատու քաղաքացի` ՎիվաՍել-ՄՏՍ-ը ձեռք է մեկնում տեխնոլոգիայի, ներառյալ ռոբոտիքսի, ոլորտի զարգացմանը, ինչը կարող է դրական ազդեցություն ունենալ Հայաստանում հարակից ոլորտների զարգացումը խթանելու առումով, ինչպես նաև նպաստել միջազգային շուկաներում մեր երկրի համար մրցունակության ապահովմանն ու վարկանիշի բարձրացմանը»,-հավելել է Ռալֆ Յիրիկյանը: Ներկայումս ԻՏՁՄ-ն զբաղվում է նաև հատուկ ուսումնական ռոբոտի (ռոբոտ կոնստրուկտորի) նախագծմամբ և ստեղծմամբ, նպատակ ունենալով ռոբոտաշինության խմբակներ բացել հանրապետության տարբեր դպրոցներում: Դպրոցներում խմբակների ստեղծման գաղափարն առաջացել է 2009 -ից, երբ ռոբոտների մրցույթներից հետո ծնողները հետաքրքրվում էին` որտեղ իրենց դպրոցական երեխաները կարող են սովորել ռոբոտներ պատրաստել: ԻՏՁՄ-ն 2008թ.-ից կազմակերպում է Հայաստանի ռոբոտների բաց առաջնության մրցույթները, որոնց նպատակն է Հայաստանում վերականգնել և զարգացնել ռոբոտաշինությունը, ի հայտ բերել ռոբոտաշինությամբ հետաքրքրվող երիտասարդների, նպաստել նրանց ներգրավվածությանը նոր տեխնոլոգիաների ոլորտներում: Առաջնության շրջանակում անց են կացվել «Գծին հետևող ռոբոտ», «Իրեր տարբերակող և դասակարգող ռոբոտ», «Ական փնտրող ռոբոտ» մրցույթները: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |