Մոսկվայում միգրանտների համար կգործեն ռուսաց լեզվի անվճար դասընթացներ

PanARMENIAN.Net - ԱՊՀ երկրների Երիտասարդական միության կառավարման խորհրդի որոշմամբ մարտի կեսից Մոսկվայում և Ռուսաստանի այլ քաղաքներում սկսելու են գործել ռուսաց լեզվի անվճար դասընթացներ:

Այսօր ԱՊՀ երկրների Երիտասարդական միության կենտրոնական ապարատում կայացել է կլոր սեղան ԱՊՀ երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ «Ռուսաց լեզվի իմացությունը որպես ՌԴ միգրացիոն քաղաքականության որակի բարձրացման մեխանիզմ» թեմայով:

ԱՊՀ երկրների Երիտասարդական միության կառավարման խորհրդի նախագահ Անդրանիկ Նիկողոսյանը մեջբերել է Վլադիմիր Պուտինի խոսքերը ռուսաց լեզվի անպայման իմացության և քննություն հանձնելու կարևորության մասին:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---