Ամերիկացի հրապարակախոս. Բրայզայի հարցազրույցն ի ցույց է դնում նրա ոչ պրոֆեսիոնալիզմը

Ամերիկացի հրապարակախոս. Բրայզայի հարցազրույցն ի ցույց է դնում նրա ոչ պրոֆեսիոնալիզմը

PanARMENIAN.Net - Թուրքական Hurriyet-ին տված հարցազրույցում Բաքվում ԱՄՆ նախկին դեսպանի և ՄԽ նախկին համանախագահ Մեթյու Բրայզայի հարցազրույցը ևս մեկ անգամ ցույց է տալիս նրա ոչ պրոֆեսիոնալիզմը: Այս մասին իր հոդվածում գրում է ամերիկացի հրապարակախոս, The California Courier պարբերականի խմբագիր Հարութ Սասունյանը:

«Երբ Բրայզային մեղադրեցին Հայաստանի հանդեպ կանխակալ վերաբերմունքի մեջ, նրա արդարացումն այն էր, որ պետք է հետևեր նախագահ Բուշի քաղաքականությանը, սակայն ի՞նչն է հիմա ստիպում նրան կողմ հանդես գալ թուրքերին և ադրբեջանցիներին»,-գրում է Սասունյանը:

Սասունյանի խոսքով, Թուրքիայի հանդեպ «սերը» այնքան մեծ է, որ «զարմանալի չի լինի, եթե պաշտոնաթողությունից հետո նա որոշի մնալ Թուրքիայում»: «Նրա ամենաբաղձալի երազանքն իրականացել է. նա բնակվում է Ստամբուլում և ամուսնացած է թրքուհու հետ»,-կարծում է Սասունայանը:

Այն բանից հետո, ինչ Ադրբեջանում Թուրքիայի դեսպանի տեղը 1 տարվա ընթացքում թափուր մնաց, 2010թ Օբաման Բրայզային նշանակեց Բաքվում դեսպան: Սակայն Սենատը կողմ չքվեարկեց այդ որոշմանը և նա 2011թ դեկտեմբերին ստիպված եղավ վերադառնալ Նահանգներ:

Դեն Բորենը իր ելույթում կոչ է արել Սպիտակ տանը առաջադրել նոր թեկնածություն, իսկ Սենատին հաստատել այն:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---