Հայ-ռուսական եռաչափ սոցիալական ցանցը կգործի 2012թ. փետրվարից![]() 15 փետրվարի 2012 - 18:41 AMT PanARMENIAN.Net - Ամերիկյան Cafe4tune.com ընկերությունը, որի հիմնադիրներն են հայ և ռուս գործարարները, հայտարարել է նույնանուն միջազգային սոցիալական ցանցի գործարկման մասին, գրում են ռուսական ԶԼՄ-ները: Հիմնադիրները գտնում են, որ այն կկարողանա առողջ մրցակցություն կազմել «Վկոնտակտե» և Facebook-ին: Cafe4tune.com նախագծի բյուջեն արդեն գերազանցել է 20 մլն դոլարը: Cafe4tune.com սոցիալական ցանց է, որտեղ օգտատերը կկարողանա ոչ միայն տեքստային հաղորդագրություններ փոխանակել ընկերների հետ, ծանոթների ու կոլեգաների հետ, այլ ցանկության դեպքում նաև կառավարել սեփական 3D-պրոեկցիան վիրտուալ եռաչափ աշխարհում՝ սեփական փողոցներով, հյուրանոցներով, սրճարաններով ու անցորդներով: Cafe4tune.com-ում հնարավոր կլինի վարել սեփական ուղիղ առցանց հեռարձակումները, այդ թվում նաև բջջայինների տեսախցիկների օգնությամբ: Նորույթների թվում է վիրտուալ խանութներ, պատկերասրահներ ստեղծելու հնարավորությունը՝ առցանց վաճառքի հնարավորությամբ: Ցանցը հնարավորություն կտա ընկերություններին արդյունավետ ու մինիմալ ծախսերով առաջ տանել սեփական բրենդները: Աշխատանքը ցանցի վրա տևել է 3 տարի: Այսօրվա դրությամբ՝ 2011թ. նոյեմբերից գործարկվել է Cafe4tune.com բետա-տարբերակը: Ալֆա-տարբերակը նախատեսվում է գործարկել 2012 փետրվարին: Cafe4tune.com տարբերակն արդեն գործարկված է Android և IPhone համար և հասանելի է աշխարհի 30 լեզուներով: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |