Ա. Բաղդասարյանը Տեր-Պետրոսյանի մասին. Ինչպե՞ս կարող էի համագործակցել մեկի հետ, ով ինձ «ազգի դավաճան» է կոչել![]() 15 փետրվարի 2012 - 18:44 AMT PanARMENIAN.Net - Կոալիցիոն «Օրինաց երկիր» կուսակցության առաջնորդ, Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը բացատրել է, թե ինչու է նա 2008թ նախագահական ընտրություններից հետո հրաժարվել նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ համագործակցությունից: Նա ընդգծել է, որ համագործակցության մասին խոսվել է ընտրություններից հետո, սակայն դա անհնար էր սկզբունքորեն»: «Ինչպե՞ս կարող էի համագործակցել մեկի հետ, ով ինձ «ազգի դավաճան» է կոչել»,-հայտարարել է Բաղդասարյանը Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ: Բաղդասարյանը հայտարարել է, որ ընտրություններից հետո Տեր-Պետրոսյանից հաշված տոկոսներով է ետ մնացել, և նրա հետ համագործակցության կարիք չուներ միայն իր վարկանիշը բարձրացնելու համար: «Նրան աջակցում էին 2 տասնյակ կուսակցություններ, իսկ ես մենակ էի: Նրան պաշտպանում էին բազմաթիվ լրագրեր, իսկ ես մենակ էի: Սակայն արժանի տեղ եմ զբաղեցրել»,-նկատել է նա: 2008-ին Բաղդասարյանը նախագահական ընտրություններին մասնակցել է որպես ընդդիմադիր թեկնածու` հավաքած ձայներով զբաղեցնելով երրորդ հորիզոնականը: Սակայն ընտրություններից հետո սկսեց համագործակցել իշխանական թեկնածու Սերժ Սարգսյանի հետ: Նա ստացավ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը, իսկ «Օրինաց երկիրն» ընդգրկվեց կոալիցիայի մեջ: Դրանից հետո ԶԼՄ-ում տարածվեցին լուրեր, որ Բաղդասարյանը «գնված» էր իշխանությունների կողմից, կամ էլ հենց սկզբից խաղում էր «ընդդիմադիր թեկնածուի» դեր: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |