Արթուր Բաղդասարյան. 2008-ին ՕԵԿ-ը Հայաստանը փրկիեց Ադրբեջանի հարձակումից15 փետրվարի 2012 - 18:48 AMT PanARMENIAN.Net - Կոալիցիոն «Օրինաց երկիր» կուսակցության առաջնորդ, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը բացատրել է, թե ինչու է 2008-ի մարտին համագործակցության գնացել Սերժ Սարգսյանի հետ և մտել իշխող կոալիցիա: «Ես գիտեմ` ինչ կաներ Ադրբեջանը, եթե Հայաստանում 2008թ մարտի 1-ի դեպքերը ձգձգվեին: Այս մասին ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ որպես Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար»,-հայտարարել է Բաղդասարյանը Երևանում կայացած մամուլի ասուլիսին: Կոալիցիայի կազմի մեջ ընդգրկվելը օգնեց պահպանել ազգային անվտանգությունը, ինչպես նաև խուսափել հետագա բախումներից և զոհերից` 2008թ մարտի 1-2 դեպքերից հետո: Նա հերքել է լուրերը, որ իշխանությունների հետ համագործակցության գնացել է հանուն պաշտոնի: «Այդ մասին լուրեր պտտվում են: Իսկ ես, ի՞նչ է, պաշտոն չունեի: Ես խորհրդարանի նախագահչ էի»,-նկատել է նա: Նա հիշեցրել է Ռոբերտ Քոչարյանի հետ 2007թ կոնֆլիկտի մասին: «Չիշտ է, Ռոբերտ Քոչարյանի հետ տարաձայնություններ ունեինք: Եվ դա ապացուցում է, որ մենք գնում ենք մեր ուղիով և կարևորը մեր հայացքներն ու համոզմունքներն են, որոնք քաղաքական իրադրության զոհ չեն դառնում»,-ընդգծել է նա: 2008թ փետրվարի 20-ից, հայկական ընդդիմությունը Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ Երևանի կենտրոնում հանրահավաքներ էր անցկացնում` արտահայտելով ընտրության արդյունքների հանդեպ իր դժգոհությունը: Մարտի 1-2 տեղի են ունեցել անկարգություններ և ցուցարարների և ոստիկանների միջև բախումներ: Տուժել է մոտ 200 մարդ, զոհվել` տասը, ձերբակալվել` մոտ 100: 2008-ին Բաղդասարյանը նախագահական ընտրություններին մասնակցել է որպես ընդդիմադիր թեկնածու` հավաքած ձայներով զբաղեցնելով երրորդ հորիզոնականը: Սակայն ընտրություններից հետո սկսեց աջակցել իշխանական թեկնածու Սերժ Սարգսյանին: Նա ստացավ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը, իսկ «Օրինաց երկիրն» ընդգրկվեց կոալիցիայի մեջ: Դրանից հետո ԶԼՄ-ում տարածվեցին լուրեր, որ Բաղդասարյանը «գնված» էր իշխանությունների կողմից, կամ էլ հենց սկզբից խաղում էր «ընդդիմադիր թեկնածուի» դեր: Ուշագրավ Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը Մայիսի 18–ին մետրոն կաշխատի մինչև ժամը 01։00–ն Դա պայմանավորված է «Թանգարանների գիշեր» միջոցառումով Հաջիևն ու Սալիվանը քննարկել են ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը Նրանք քննարկել են նաև երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր |