Կիևում կկայանա մշակութային ժառանգության վերականգնման ծրագրի համակարգողների խորհրդակցություն

PanARMENIAN.Net - Եվրոպայի Խորհրդի ժողովրդավարական կառավարման, մշակույթի և բազմազանության գլխավոր տնօրինության նախաձեռնությամբ 2012 թ. փետրվարի 16-17-ը Կիևում (Ուկրաինա)` Կիևյան նախաձեռնության շրջանակում կանցկացվի «Պատմական քաղաքներում մշակութային ժառանգության վերականգնումը» պիլոտային ծրագրի համակարգողների հինգերորդ խորհրդակցությունը, որին կմասնակցեն ԵԽ Կիևյան նախաձեռնությանը անդամակցող պետությունները (Հայաստան, Ուկրաինա, Վրաստան, Մոլդովա, Ադրբեջան):

Նշյալ հանդիպման ընթացքում կքննարկվի մշակութային ժառանգության պահպանության նոր ռազմավարությունը, ծրագրին ֆինանսական և կազմակերպչական աջակցություն ցուցաբերելու հարցը, կհաստատվի պետությունների կողմից ներկայացված պատմական քաղաքների ցանկն ու 2012 թ. գործողությունների ծրագիրը:

Հայաստանից խոհրդակցությանը կմասնակցի ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ, պիլոտային ծրագրի համակարգող Արև Սամուելյանի գլխավորած պատվիրակությանը:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---