Ապրիլին Գյումրիում մեկնարկելու է «Վերածնունդ» միջազգային IV մրցույթ-փառատոնը15 փետրվարի 2012 - 18:57 AMT PanARMENIAN.Net - ՀՀ մշակույթի նախարարությունը, Մարդկային ռեսուրսների զարգացման «Փյունիկ» համահայկական հիմնադրամը, Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղը, «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնը` ապրիլի 10-19-ը Գյումրիում կազմակերպում են «Վերածնունդ» երաժիշտ-կատարողների միջազգային IV մրցույթ-փառատոնը: Մրցույթ-փառատոնի նպատակն է խթանել դասական արվեստի հանրայնացումը` հայ և արտերկրի երաժիշտ-կատարողների միջև ստեղծելով փոխհամագործակցության հարթակ: «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնի շրջանակներում կանցկացվեն.երաժիշտ-կատարողների միջազգային IV մրցույթը, երիտասարդ կոմպոզիտորների միջազգային I մրցույթը, «Հայաստանը և համաշխարհային մշակույթը» թեմայով միջազգային VI գիտաժողովը, համերգներ և վարպետության դասեր հայ և օտարերկրյա անվանի երաժիշտների մասնակցությամբ, հայտնում է ՀՀ մշակույթի նախարարությունը: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |