Սլովակիան արդարանու՞մ է Ֆրանտիշեկ Միկլոշկոյի` Արցախ կատարած այցի համար15 փետրվարի 2012 - 19:15 AMT PanARMENIAN.Net - Սլովակիայի Ազգային խորհրդի նախկին պատգամավոր Ֆրանտիշեկ Միկլոշկոյի այցը ԼՂՀ հանդիսանում է «բացառապես մասնավոր նախաձեռնություն»: Այս հայտարարությունն արվել է Մոսկվայում Սլովակիայի դեսպանատան կողմից`Միկլոշկոյի` Ղարաբաղ կատարած այցելության վերաբերյալ, Ադրբեջանի բարձրացրած աղմուկին ի պատասխան: «Նախկին պատգամավոր և քաղաքական գործիչ Ֆրանտիշեկ Միկլոշկոն գլխավորել է սլովակյան Ազգային խորհուրդը դեռևս 1990-1992թթ` չեխոսլովական իշխանությունների օրոք»,-ասվում է դեսպանատան հաղորդագրությունում: Սա Արցախ կատարած առաջին այցելությունը չէ: Նա ԼՂՀ այցելել է նաև 2010թ մայիսին: Ղարաբաղը նորմալ ժողովրդավարական երկիր է, որը թռիչք է արձանագրել մարդու իրավունքների ապահովման գործում: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Սլովակիայի Ազգային խորհրդի առաջին նախագահ Ֆրանտիշեկ Միկլոշկոն:Ըստ Միկլոշկոյի, Ղարաբաղը պետք է ամրապնդի հարաբերությունները երկրների հետ մշակույթի, կրթության ու կրոնի ոլորտներում: Միկլոշկոն հորդորել է Արևմուտքին աջակցել Ղարաբաղին, քանի որ առանց աջակցության նրան դժվար կլինի ամրապնդել իր պետականությունն ու տնտեսությունը: «Այդ իմաստով Ղարաբաղը նման է Արևմտյան Բեռլինին, որը երբեք չէր զարգանա առանց Արևմուտքի օգնության»,-ասել է նա: Միկլոշկոն նաև ուշադրությունը հրավիրել է ԼՂՀ քրիստոնեական արժեքների վրա. «Քրիստոնյա Եվրոպան մոռացել է այն արժեքները, որոնց մասին հիշում են Ղարաբաղում»: Անդրադառնալով սլովակյան ընկերությունների կողմից Ղարաբաղում իրականացվող ծրագրերին՝ Միկլոշկոն ասել է, որ ներդրողների համար տարածաշրջանում բավականին բարդ իրավիճակ է «Իրանի դեմ հնարավոր պատերազմի պատճառով»: «Սակայն, մենք կշարունակենք նախաձեռնել նոր նախագծեր»,-ասել է նա: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն ազատ են արձակվել Նրանք 3 ամիս չեն կարողանալու վարել իրենց հաղորդումը |