Վլադիմիր Յակունին. ՀԿԵ-ն կարող է օրինակ ծառայել «Ռուսական երկաթուղիների» համար

Վլադիմիր Յակունին. ՀԿԵ-ն կարող է օրինակ ծառայել «Ռուսական երկաթուղիների» համար

PanARMENIAN.Net - Փետրվարի 15-ին Երևանում կայացել է «Հարավ-կովկասյան երկաթուղի» (ՀԿԵ) ՓԲԸ-ի նոր գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցին ներկայացնելու պաշտոնական արարողությունը: «Գլխավոր խնդիրը, որը ծառացած է մեր առաջ, կոնցեսիոն պայմանագրի դրույթների իրագործումն է: Մենք պետք է դուրս գանք անվնասաբերության երաշխավորված ուղի և զարգանանք, իսկ դրանում մեզ կօգնի պրոֆեսիոնալ կոլեկտիվը»,- ասել է Ռեբեցը:

«Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի նախագահ Վլադիմիր Յակունինը հանձնել է ՀԿԵ նախկին ղեկավար Շևքեթ Շայդուլինի աշխատանքի բարձր գնահատականը Հայաստանի նախագահի և վարչապետի անունից: Յակունինը նշել է, որ դուստր ընկերությունը կարող է օրինակ ծառայել մայր ընկերության համար:

Իր հերթին, տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը նշել է ՀԿԵ հերոսական կոլեկտիվի մասնակցության կարևորութունն ընկերության զարգացման մեջ, որի «հաշվին ճանապարհը դարձել է անվտանգ և արագ»:

Շևքեթ Շայդուլինը գլխավորելու է «Կույբիշևյան երկաթուղին»:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---