Ռուսաստանի ԱԳՆ-ն հերքել է Սիրիա քիմիական զենք առաքելու մասին տեղեկատվությունը![]() 15 փետրվարի 2012 - 19:18 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի ԱԳՆ-ն հերքել է տեղեկատվությունը, որի համաձայն սիրիական իշխանություններն օգտագործում են ընդդիմության դեմ քիմիական զենք ռուս մասնագետների վերահսկողությամբ: «Մենք կտրականապես հերքում են նմանատիպ դատողությունները»,- հայտնել են ԱԳՆ-ից: «Երևում է, ինչ-որ մեկի համար դժվար է հաղթահարել սիրիական հարցում մեր սկզբունքային դիրքորոշմանը կեղտոտ ստով պատասխանելու գայթակղությանը»,- ասվում է գերատեսչության հայտարարությունում: ԱԳՆ-ն նաև հիշեցրել է, որ Ռուսաստանը Քիմիական զենքն արգելելու հռչակագրի մշակողներից է և խիստ հետևում է իր պարտավորություններին: Սիրիացի զինվորականների կողմից քիմիական զենք օգտագործելու մասին տեղեկատվությունը հրապարակվել է փետրվարի 14-ին «Ալ Արաբիա» արաբական հեռուստաալիքի կայքում: Սիրիական բանակի դասալիք սպա Աբդուլ Ռազեկը պատմել է, որ զինվորականներն ընդդիմության դեմ օգտագործում են «արգելված թունավոր գազ», որն ունենում է նյարդային-կաթվածահարական ազդեցություն: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |