Արթուր Բաղդասարյան. Ընտրություններից հետո «Օրինաց երկիրը» խորհրդարանում ավելի կայուն դիրք կունենա15 փետրվարի 2012 - 19:25 AMT PanARMENIAN.Net - Կոալիցիոն «Օրինաց երկիրը» ընտրություններից հետո Աժ-ում ավելի շատ մանդատներ կունենա, քան այժմ, համոզված է կուսակցության առաջնորդ, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը: Նա կոնկրետ թվեր չի նշել, սակայն հավելել է, որ «Մենք ավելի սոլիդ ներկայացուցչություն կունենանք: Մեր իրական հնարավորությունը չափազանցեցված չէ, դա փաստի արձանագրում է: Մենք ունենք ավելի քան 120 հազար անդամ և 150 շտաբ»: Նա նաև ընդգծել է, որ «Օրինաց երկրում» ներքին հակասություններ չկան` կապված ընտրացուցակի հետ: Բաղդասարյանը մեկնաբանել է սոցհարցումները, որոնք վկայում են իր կուսակցության հեղինակության անկման մասին` հայտարարելով, որ դրանք պատվիրված են և պատվիրատուի ցանկությամբ թելադրված: «Բազմաթիվ հարցումների արդյունքում, «Օրինաց երկիրն» ունի դրական ցուցանիշներ, ուստի մենք բարձր ենք գնահատում մեր հնարավորությունները: Մենք վստահ ենք մեր հաղթանակում և ժողովուրդը մեզ աջակցելու է»,-նկատել է նա: «Ըստ Սահմանադրության, խորհրդարանական ընտրություններից հետո, ձևավորվելու է նոր Կառավարություն: Սակայն դրա կազմի մասին ենթադրություններ անել, առայժմ պետք չէ: Դրա համր պետք է սպասել ընտրությունների արդյունքներին»,-նկատել է Բաղդասարյանը: «Օրինաց երկիրը» հիմնադրվել է 1997թ: Հայաստանի` 131 պատգամավորներից բաղկացած խորհրդարանում, «Օրինաց երկիր» կուսկացությունը ներկայացնում է 8 պատգամավորներից բաղկացած խմբակցություն, իսկ կառավարությունում կուսակցությունն ունի 3 նախարար: Ուշագրավ Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Ամենաընթերցվողը բաժնում | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի հոգևոր առաջնորդին Նա վշտակցություն է հայտնել զոհերի սգակիր ընտանիքներին և Իրանի ժողովրդին |