«Ռուսական երկաթգծեր» ԲԲԸ նախագահը իրական է համարում Իրան-Հայաստան երկաթգծի նախագիծը

«Ռուսական երկաթգծեր» ԲԲԸ նախագահը իրական է համարում Իրան-Հայաստան երկաթգծի նախագիծը

PanARMENIAN.Net - «Ռուսական երկաթգծեր» ԲԲԸ նախագահ Վլադիմիր Յակունինը կարծում է, որ Իրան-Հայաստան երկաթգծի նախագիծը իրական է: «Իրանի հետ համագործակցության շուրջ բազմաթիվ խնդիրներ կան, սակայն դրանք մենք չենք ստեղծում»,- հայտարարել է նա մամուլի ճեպազրույցի ընթացքում`«ՀԿԵ» ՓԲԸ նոր գլխավոր տնօրենին ներկայացնելուց հետո:

«Մենք համագործակցում ենք Հայաստանի հետ, իսկ այս նախագիծը կարող է իրականացվել միայն միջպետական համաձայնությունների հիման վրա»,-ընդգծել է Յակունինը:

Իր հերթին ՀՀ կապի և տրանսպորտի նախարար Մանուկ Վարդանյանը, պատասխանելով Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման աշխատանքներում Չինաստանի հնարավոր ներդրումների մասին հարցին, ընդգծել է, որ բանակցություններ տարվում են բոլոր հետաքրքրվող ներդրողների հետ: Արդյունքները կհայտարարվեն հստակ արդյունքներից հետո միայն:

Նախարարը հայտնել է նաև, որ Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման նախագիծը կարժենա մոտավորապես 1,7-2,8 մլրդ դոլար:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---