Երևանի քաղաքապետարանի մոտ ավտոմեքենա է այրվել

Երևանի քաղաքապետարանի մոտ ավտոմեքենա է այրվել

PanARMENIAN.Net - Ինչպես հայտնում է ՀՀ ԱԻՆ կայքը, փետրվարի 15-ին, ժամը 19.19-ին ահազանգ է ստացվել, որ Երեվանի Արգիշտի փողոցի թիվ 1 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունն առայժմ տեղեկություններ չի հայտնում կան արդյոք տուժածներ, և ինչն է եղել ավտոմեքենայի հրդեհման պատճառը:

Համաձայն դեպքի ականատեսների վկայությունների, ավտոմեքենայի հրդեհի պատճառը գազի բալոնի բռնկումն է եղել:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---