Վլադիմիր Յակունին. Վանաձոր-Ֆիոլետովո երկաթգծի կառուցումը Հայաստանի համար սոցիալական նշանակություն ունի

Վլադիմիր Յակունին. Վանաձոր-Ֆիոլետովո երկաթգծի կառուցումը Հայաստանի համար սոցիալական նշանակություն ունի

PanARMENIAN.Net - Վանաձոր-Ֆիոլետովո երկաթգծի կառուցումը Հայաստանի համար սոցիալական նշանակություն ունի, համոզված է «Ռուսական երկաթգծեր» ԲԲԸ նախագահ Վլադիմիր Յակունինը: «Մենք այս ծրագիրը հեռանկարային ենք համարում»,-հայտարարել է նա մամուլի ճեպազրույցի ընթացքում`«ՀԿԵ» ՓԲԸ նոր գլխավոր տնօրենին ներկայացնելուց հետո:

Այս առնչությամբ Յակունինը հավելել է, որ նոր երկաթգծի կառուցումը կարող է սկսվել պետություն-մասնավոր սեկտոր համագործակցության շրջանակներում:

Վանաձոր-Ֆիոլետովո երկաթգծի երկարությունը կկազմի 32 կմ: Այս ճյուղի կառուցումը թույլ կտա միավորել Իջևան-Հրազդան-Երևան ուղղությունները Թբիլիսի-Այրում-Գյումրի-Մասիս ուղղություններին և կրճատել ներհանրապետական և միջպետական փոխադրումների ժամկետները:

Համաձայն ՀՀ տրանսպորտի նախարարության, նախագծի նախնական արժեքն է 200 մլն դոլար: Երկաթգիծը կառուցվելու է հայկական և ռուսական կողմերի համատեղ ֆինանսավորմամբ:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---