Վլադիմիր Յակունինը ՀՀ նախագահին է ներկայացրել «ՀԿԵ» ՓԲԸ նոր ղեկավարին

Վլադիմիր Յակունինը ՀՀ նախագահին է ներկայացրել «ՀԿԵ» ՓԲԸ նոր ղեկավարին

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է հայկական երկաթուղու հավատարմագրային կառավարումն ստանձնած «Ռուսական երկաթուղիներ» ընկերության նախագահ Վլադիմիր Յակունինին: Այս մասին հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:

Վլադիմիր Յակունինը Հանրապետության ղեկավարին ներկայացրել է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության նորանշանակ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցին՝ բարձր գնահատելով նրա մասնագիտական ունակություններն ու աշխատանքային փորձը:

Նախագահը շնորհավորել է Վիկտոր Ռեբեցին և մաղթել հաջողություններ: Սերժ Սարգսյանը նաև շնորհակալություն է հայտնել ընկերության նախկին գլխավոր տնօրեն Շևկետ Շայդուլինին՝ արդյունավետ համագործակցության և պաշտոնավարման ընթացքում իրականացրած աշխատանքի համար:

Շևկետ Շայդուլինը կգլխավորի «Կույբիշևի երկաթուղին»:

Զրուցակիցներն անդրադարձել են հայկական երկաթուղու զարգացման հեռանկարին և նախատեսվող ծրագրերին:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---