Արթուր Բաղդասարյան. չեմ կարծում, որ կոալիցիոն գործընկերները ցանկանում են «գցել» «Օրինաց երկրին»![]() 15 փետրվարի 2012 - 21:40 AMT PanARMENIAN.Net - «Օրինաց երկրի» առաջնորդ, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը հայտարարել է, որ վստահում է իր կոալիցիոն գործընկերներ ՀՀԿ-ին ու ԲՀԿ-ին: Այս մասին նա հայտարարել է Երևանում կայացած մամուլի ասուլիսին, պատասխանելով լրագրողների այն հարցին, արդյոք գալիք ընտրություններին կոալիցիոն գործընկերները պատրաստվում են «գցել» «Օրինաց երկրին»: Բաղդասարյանի խոսքով, «Օրինաց երկրիը» նախընտրական պայքարում հույսը դնում է բացառապես սեփական ուժերի վրա: «Այդպես է եղել մեր քաղաքական գործունեության հենց սկզբից»,-ընդգծել է նա: Ընտրություններին կոալիցիոն կուսակցությունների` առանձին կերպով մասնակցելու մասին որոշումը մեկնաբանելիս, Բաղդասարյանը ընդգծել է նախաընտրական ծրագրերի տարբերությունները: «Յուրաքանչյուր կուսակցություն իր ծրագիրն ունի: Մի ընտրատեղամասում կանցնի մի կուսակցության թեկնածուն, մյուսում` այլ կուսակցության: Առաջնային են պետության հետաքրքրություններն ու նորմալ ընտրությունները»,-հայտարարել է նա: Նա նշել է նաև, որ վերջերս կայացած կոալիցիոն ուժերի հանդիպումներն անցել են «լիարժեք փոխըմբռնման մթնոլորտում»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |