Ամերիկյան ԶԼՄ-ը ԱՄՆ-ին նախապատրաստում են Սիրիայում «լիբիական սցենարի» կրկնության

Ամերիկյան ԶԼՄ-ը ԱՄՆ-ին նախապատրաստում են Սիրիայում «լիբիական սցենարի» կրկնության

PanARMENIAN.Net - Ամերկյան ԶԼՄ-ը, լուսաբանելով Սիրիայում տիրող իրավիճակը, կանխագուշակում են այդ երկրում լայնածավալ քաղաքացիական պատերազմ, Ռուսաստանին մեղադրում են հակամարտությունը սրելու մեջ և ակնարկում են «լիբիական սցենարի» կրկնություն: ՌԻԱ Նովոստին նշում է, որ բազմաթիվ ամերիկյան հեռուստաալիքներ պարբերաբար ներկայցնում են այդ երկրի կյանքից պատմություններ: Ընդ որում, Սիրիայում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից, համոզված են ամերիկյան ԶԼՄ-ը, կրկնելով դեպքերի` եգիպտական և լիբիական սցենարներով, լուսաբանումը:

Ըստ ԶԼՄ-ի, իրավիճակին ԱՄՆ-ի և ԵՄ արձագանքը նման է անգործության:

«Համաձայն որոշ տվյալների, Պենտագոնն ուսումնասիրում և հաշվարկում է այն ռեսուրսները, որոնք ունեն ամերիկյան զինվորականները, եթե նախագահ Բարաք Օբաման հրամայի ռազմական ներխուժում կատարել Սիրիա»,-հայտնում է վաշինգտոնյան Politico պարբերականը:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---