«Ժողովուրդ». Մանկապիղծին տեղափոխում են Կանադա16 փետրվարի 2012 - 10:01 AMT PanARMENIAN.Net - Գործարար Սիլվա Համբարձումյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշել է, որ Սերոբ Տեր-Պողոսյանին որոշել են տեղափոխել Կանադա: Ըստ Համբարձումյանի` մանկապղծության համար 15 տարվա ազատազրկման դատապարտված Սերոբ Տեր-Պողոսյանն այնտեղ կշարունակի ապաքինման գործընթացը: «Այնպես որ, մինչև նրա կինը`Մադլեն Թաշճյանը, մտածում է դատական նիստերին ներկա լինել-չլինելու մասին, այդ ընթացքում պլանավորում են նաև Սերոբին երկրից դուրս հանել»,-ավելացրել է Համբարձումյանը: Տեր-Պողոսյանի կինը` Մադլեն Թաշճյանը, դատական հայց է ներկայացրել` ընդդեմ Սիլվա Համբարձումյանի` պահանջելով ներողություն խնդրել և 1 լումայի փոխհատուցում տալ: Վեճն առաջացել է այն բանից հետո, երբ Ս.Համբարձումյանը հայտարարել էր, թե 1999-ի դեպքերի վերաբերյալ տիկին Մադլենը ցուցակ կհրապարակի, եթե ամուսնուն խիստ պատիժ տան: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |