ԱՄՆ-ն տպավորված չէ միջուկային ոլորտում Իրանի հաջողություններով

ԱՄՆ-ն տպավորված չէ միջուկային ոլորտում Իրանի հաջողություններով

PanARMENIAN.Net - Վաշինգտոնը տպավորված չե միջուկային ոլորտում Իրանի հաջողությունների մասին հաղորդագրություններով, ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ԱՄՆ պետդեպարտանմենտի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդը: «Անկեղծ ասած, դրանում մենք որևէ նոր բան չենք տեսնում, ոչ մի ցնցող նորություն: Կարծում ենք, որ այդ հայտարարությունները մեծամասամբ նախատեսված են ներքին հանդիսատեսի համար»,-ասել է Նուլանդը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Դրա հետ մեկտեղ ԱՄՆ հույս ունի լրացուցիչ ինֆորմացիա ստանալ Իրանի հաջողությունների մասին ՄԱԳԱՏԷ-ից:

«Կարծում ենք, որ Իրանի հայտարարությունները կապված են միջազգային հանրության կողմից իրականացվող ճնշումների հետ»,-հայտարարել է Նուլանդը;

Չորեքշաբթի Իրանի նախագահը հրամայել է երկրում չորս նոր ռեակտորներ կառուցել` հետազոտությունների և ռադիոիզոտոպերի արտադրության համար: Իրանն ավելացրել է նաև Նատանձի ուրանի հարստացման ցենտրիֆուգերի քանակը` դրանք հացնելով 9000-ի:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---