Տիեզերական նացիստների մասին ֆիլմը Բեռլինի կինոփառատոնի հիթն է դարձել16 փետրվարի 2012 - 11:15 AMT PanARMENIAN.Net - Ֆինական գիտաֆանտաստիկ կատակերգական «Երկաթե երկինք» ֆիլմը, որը նվիրված է նացիստների տիեզերական հարձակումներին, դարձել է 2012թ Բեռլինի կինոփառատոնի ամենաքննարկվող ֆիլմը: Ֆիլմը, որը նացիստների մասին է, ովքեր 2-րդ համաշխարհային պատերազմից հետո փախել են Լուսին և Երկրի վրա տիեզերական հարձակումներ են նախապատրաստում, ավելի մեծ ուշադրության է արժանացել, քան ավելի հայտնի ռեժիսորների աշխատանքները: Բեռլինում այս տարի ներկայացվել է նաև դերասանուհի Անջելինա Ջոլիի առաջին ռեժիսորական աշխատանքը` «Մեղրի և արյան երկրում» ֆիլմը, որը բոսնիական պատերազմի մասին է: «Երկաթե երկնքի» գործողությունները ծավալվում են 2018թ, երբ նացիստական զինվորը պատահաբար հանդիպում է ամերիկյան տիեզերագնացի: Ֆիլմի հեղինակները օգտագործել են այն միտքը, որ 2-րդ համաշխարհայինի տարիներին նացիստները իբրև թե հաջողությամբ մշակում էին թռչող ափսեների ստեղծման մասին ծրագրեր: Նախորդ տարի փառատոնի գլխավոր «Ոսկե արջ» մրցանակը բաժին էր հասել իրանական «Նադերի և Սիմինի ամուսնալուծությունը» դրամային, հայտնում է BBC-ն: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |