Amnesty International. Գրոհայինները սպառնալիք են Լիբիայի անվտանգությանը

Amnesty International. Գրոհայինները սպառնալիք են Լիբիայի անվտանգությանը

PanARMENIAN.Net - Տարաբնույթ զինված խմբերը սպառնում են Լիբիայի անվտանգությանը, հայտարարել է միջազգային իրավապաշտպան Amnesty International կազմակերպությունը:

Իրավապաշտպանների զեկույցում ասվում է, որ նախորդ տարվա սեպտեմբերից գրոհայինների գերության մեջ կտտանքներից առնվազն 12 մարդ է զոհվել:

Հունվարին ՄԱԿ հայտարարեց, որ զինյալ խմբերը ճաղերի ետևում են պահում Քադդաֆիի մոտ 8 հազար կողմնակիցների: Գերիներին խոշտանգումների են ենթարկել նաև էլեկտրաշոկային զենքի կիրառությամբ:

Լիբիայի անցումային կառավարությունը վստահեցնում է, որ անում է հնարավորը վերահսկելու համար զինված խմբավորումները, հայտնում է BBC-ին:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---