Սրտանոթային հիվանդությունները շարունակում են տարածվել ու երիտասարդանալ16 փետրվարի 2012 - 12:13 AMT PanARMENIAN.Net - Սրտանոթային հիվանդությունների առումով, թեև 2011 թվականի արդյունքները դեռևս ամփոփոված չեն, բայց մոտավորապես նախորդ տարիների միտումն է նկատվում: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Կանխարգելիչ սրտաբանության կենտրոնի տնօրեն, Երևանի գլխավոր սրտաբան Պարունակ Զելվեյանը՝ նշելով, որ նկատվում է սրտանոթային հիվանդությունների աճ, տարիքային փոփոխություն՝ սրտանոթային հիվանդությունների երիտասարդացում, և մահվան դեպքերի 50 տոկոսից ավելին շարունակում է կապված լինել սրտանոթային հիվանդությունների հետ: «Եթե համեմատենք 2006 թվականի հետ, նկատվել է սրտանոթային հիվանդությունների 30 տոկոս աճ, բայց դա պայմանավորված է նրանով, որ բարձրացել են դիմելիությունն ու հայտնաբերելիությունը»,- մանրամասնեց սրտաբանը: Նա նաև նշեց, որ հաշմանդամություն ունեցող մարդկանց 37-40 տոկոսը ունի սրտանոթային հիվանդություն: Իսկ այդ մարդկանց 75 տոկոսը աշխատունակ տարիքի է: «Կան մետեոզգայուն օրգանիզմներ, որոնք զգայուն են ցանկացած եղանակային փոփոխության նկատմամբ՝ մասնավորապես ցրտելու դեպքում»,- ասաց Զելվեյանը՝ խորհուրդ տալով խրոնիկ հիվանդություններ կամ որևէ գանգատ ունեցողներին դիմել բժիշկի և կանխարգելիչ միջոցառումներ անցնել: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ |