Renault ավոտաարտադրողի շահույթը կրճատվել է 39 տոկոսով՝ կազմելով 2 139 մլն եվրո

Renault ավոտաարտադրողի շահույթը կրճատվել է 39 տոկոսով՝ կազմելով 2 139 մլն եվրո

PanARMENIAN.Net - 2011-ի արդյունքներով Renault ավտոարտադրողի մաքուր շահույթը կրճատվել է 39 տոկոսով՝ կազմելով 2 139 մլն եվրո 2010-ի 3 490 մլն եվրոյի փոխարեն: Այդ մասին հաղորդվում է ընկերության մամլո հաղորդագրությունում:

Չնայած կրճատմանը՝ ընկերությունը լավատեսորեն է տրամադրված: Վերլուծաբանները կանխատեսել են, որ 2011-ի մաքուր շահույթը չպետք է գերազանցեր 2 մլրդ եվրոն:

«Բոլոր աշխատողների ներգրավվածության շնորհիվ Renault-ն հաղթահարել է մի շարք ճգնաժամային իրավիճակներ»,- ասել է ընկերության ղեկավար Կառլոս Գոնը և հավելել, որ 2012-ին ընկերությունն ակնկալում է, որ Եվրոպայի սահմաններից դուրս վաճառքը կգերազանցի ընդհանուր վաճառքի 43 տոկոսը և Renault-ն կպահպանի Ֆրանսիայում շուկայի առաջատար դիրքը և երկրորդ տեղը Եվրոպայում:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---