Որոտանի ՀԷԿ-ի վերականգնման ծրագրի խորհրդատվության համար ընտրվել է Fichtner GmbH & Co.KG

Որոտանի ՀԷԿ-ի վերականգնման ծրագրի խորհրդատվության համար ընտրվել է Fichtner GmbH & Co.KG

PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը փետրվարի 16-ի նիստին հաստատել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության վերականգնման վարկերի բանկի աջակցությամբ իրականացվող Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիրի վերականգնման ծրագրի խորհրդատուի ընտրության միջազգային մրցույթի արդյունքները:

Ինչպես հայտնում է ՀՀ էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարար Արմեն Մովսիսյանը, հաղթող է ճանաչվել գերմանական «Ֆիխթներ ԳմբՀ Կօ.ԿԳ» ընկերությունը, որի ծառայությունների գինը կկազմի մոտավորոպես 2 մլն 756 հազար եվրո:

ՀԷԿ-ի վերականգնումը կիրականացվի Գերմանական վարկային բանկի կողմից տրամադրվող վարկի հաշվին, որի ծավալը կկազմի 51 մլն եվրո:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---