Հնարավոր է` Մարսի վրա «Վոստոկ-2» անտարկտիկական լիճ կա![]() 16 փետրվարի 2012 - 14:14 AMT PanARMENIAN.Net - Մարսի բևեռային գլխարկները կարող են թաքցնել ջրամբարներ, որոնք նման են Անտարկտիդայի Վոստոկ լճին: Ռուսհիդրոմետի ղեկավար Ալեքսանդր Ֆրոլովի խոսքով երկրային անտարկտիկական լճի հետազոտությունները կարող են օգնել կյանքի հայտնաբերմանը Երկրի սահմաններից դուրս, հայտնում է ՌԻԱ Նովոստին: «Սա հսկայական գիտական հետազոտության սկիզբ է»,-ասել է նա: Փետրվարի սկզբին, բազմաթիվ ջանքերից հետո, ռուս գիտնականները կարողացել են թափանցել Անտարկտիդայի խոշորագույն Վոստոկ լիճ, որը թաքնված է եղել 3 կմ հաստությամբ սառույցի տակ: Այն միլիոնավոր տարիների տարբերություն ունի ներկայիս պայմանների համեմատ: Համանաման պայմաններ են նաև Մարսի բևեռային հատվածներում, որտեղ ջերմաստիճանը 0-ից 80-120 աստիճանով ցածր է: Համաձայն ներկայիս պատկերացումների, մոտ 3-4 մլրդ տարի առաջ Մարսի մակերևույթի վրա առկա է եղել հեղուկ ջուր: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |