Խոսրով Հարությունյան. Անցումը համամասնական ընտրակարգի հղի է քաղաքական կաշառակերության աճով

Խոսրով Հարությունյան. Անցումը համամասնական ընտրակարգի հղի է քաղաքական կաշառակերության աճով

PanARMENIAN.Net - Անցումը 100-տոկոսացնոց համամասնական ընտրակարգին Հայաստանի ներկա պայմաններում հղի է քաղաքական կաշառակերության աճով՝ «անկանխատեսելի հետևանքներով»: Այդ մասին Երևանում լրագրողներն է հայտարարել է Քրիստոնյա-դեմոկրատական միության ղեկավար Խոսրով Հարությունյանը: «Գործնականում մենք դեպքեր են տեսնում, երբ կուսակցությունները ոչ միայն փող են տալիս, այլ նաև վերցնում են»,-ասել է նա:

Հարությունյանը նշել է, որ խախտումներն ու ընտրողներին կաշառելը կիրառում են ոչ միայն մեծամասնականով ընտրվող պատգամավորները:

Ինչ վերաբերում է նախօրեին խորհրդարանում կայացած լսումներին 100-տոկոսացնոց համամասնական ընտրակարգին անցնելու վերաբերյալ, ապա ըստ Հարությունյանի, դրանք շատ տեղին էին ու արդյունավետ՝ «նրանց համար, ով ցանկանում է լսել»: Նա հավելել է, որ «դրանք խորհրդարանական դասական լսումներ էին և շատ ողջունելի»:

«Ժառանգություն» և ՀՅԴ կուսակցությունները 2011թ. դեկտեմբերի 27-ին համատեղ հայտարարությամբ հորդորել են անցնել 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգին: Նախաձեռնությունը ստացել է ՀԱԿ ու մի շարք ընդդիմադիր ուժերի աջակցությունը:

Հունվարի 26-ին կոալիցիոն ԲՀԿ-ն ընդդիմադիր ՀՅԴ և «Ժառանգություն» կուսակցությունների հետ դիմեց ԱԺ խոսնակ Սամվել Նիկոյանին՝ խնդրելով խորհրդարանական լսումներ կազմակերպել 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու վերաբերյալ:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---