ԵՄ-ն կնպաստի Հայաստանում մրցակցային միջավայրի բարելավմանը16 փետրվարի 2012 - 14:34 AMT PanARMENIAN.Net - ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովը ԵՄ «Մրցակցային և պետական օժանդակության օրենսդրության կիրարկման հզորացումը Հայաստանում» Թվինինգ ծրագրի հետ համատեղ փետրվարի 15-ին անցկացրեց հերթական քննարկումը` Հանձնաժողովի և ՀՀ պետական այլ շահագրգիռ մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ: ԵՄ փորձագետներ պարոն Ֆաբիան Պապեն և պարոն Հանս-Հելմուտ Շնայդերը քննարկման մասնակիցներին ներկայացրեցին օդային տրանսպորտի և ֆինանսական ծառայությունների մասին ԵՄ և Գերմանիայի օրենսդրությունը: Մասնավորապես Հ. Հ. Շնայդերն իր զեկույցում մանրամասնորեն անդրադարձավ եվրոպական քաղաքականությանը` ֆինանսական ծառայությունների ոլորտում: Փորձագետը ներկայացրեց ԵՄ հանձնաժողովի ոլորտային ուսումնասիրությունը` ֆիզիկական անձանց սպասարկման ոլորտում` անդրադառնալով ինչպես ընթացիկ հաշիվների և հարակից ծառայությունների, այնպես էլ վճարային քարտերի և վճարային համակարգի շուկայի մրցակցությանը: Պարոն Ֆաբիան Պապեն իր զեկույցում ներկայացրեց ԵՄ և Գերմանիայի օրենսդրությունը` օդային տրանսպորտի ոլորտում, մասնավորապես անդրադառնալով այս դաշտում մրցակցությունը սահմանափակող գործելակերպերին, գերիշխող դիրքի չարաշահման և համակենտրոնացումների դեպքերին: Փորձագետը ներկայացրեց նաև Գերմանիայում ավիացիայի ոլորտում մրցակցությունը սահմանափակող մի քանի նախադեպեր: ԵՄ փորձագետները մասնակիցների հետ միասին քննարկեցին Հանձնաժողովի կողմից ուսումնասիրված մի քանի գործեր` օդային տրանսպորտի և ֆինանսական ծառայությունների ոլորտների վերաբերյալ: Նման քննարկումները հնարավորություն են տալիս տեղեկանալ միջազգային փորձին, լավագույն գործելակերպերին և հետագայում կիրառել դրանք` այս կամ այն խնդրի արդյունավետ լուծմանը հասնելու հարցում: Տեղեկացնենք, որ «Աջակցություն կարգավորվող ոլորտներին առնչվող գործերի մասով. օդային տրանսպորտ և ֆինանսական ծառայություններ» թեմայով քննարկումը կազմակերպվել էր մրցակցությանն ու պետական օժանդակությանն առնչվող Թվինինգ ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացում են ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը` ԵՄ անդամ երկու պետությունների` Գերմանիայի էկոնոմիկայի եւ տեխնոլոգիայի դաշնային նախարարության եւ Լիտվայի Հանրապետության մրցակցության խորհրդի հետ համատեղ`2011-2013 թվականներին: Ծրագրի համընդհանուր նպատակն է նպաստել Հայաստանում մրցակցային միջավայրի բարելավմանը` ընդլայնելով ՏՄՊՊՀ-ի լիազորությունները եւ զարգացնելով մրցակցային եւ պետական օժանդակության օրենսդրության կիրարկման կարողությունները: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից: Ընդհանուր ֆինանսավորումը կազմում է 1.1 մլն. Եվրո: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի հետ և շնորհավորական ուղերձ հղել․ Կողմ ենք, որ հարաբերությունները շարունակեն զարգանալ ՌԴ նախագահը Փաշինյանին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով Բագրատ սրբազանի գլխավորած շարժման կողմնակիցներն ավտոերթով ուղևորվել են Գյումրի «Գնում ենք Գյումրի, երեխաներին այցելենք, հետո էլ հանրահավաք ունենք»,–ասել է նա |