Ֆրանսիայի ռազմական կցորդին թույլ չեն տվել մասնակցել Անկարայում ընթացող միջոցառմանը16 փետրվարի 2012 - 15:40 AMT PanARMENIAN.Net - Ամեն տարի Թուրքիայում անցնում է Առաջին աշխարհամարտի Հալիպոլիի ճակատամարտում զոհվածների հիշատակին նվիրված միջոցառման կազմակերպիչների նիստը: Սակայն, այս անգամ Ֆրանսիայի ռազմական կցորդին թույլ չեն տվել մասնակցել նիստին, գրում են թուրքական ԶԼՄ-ները: Պատճառը թուրք-ֆրանսիական հարաբերությունների վատթարացումն է Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման պատճառով: «Համազգեստով երկու թուրքեր խնդրել են Ֆրանսիայի ներկայացուցիչներին լքել միջոցառումը»,-գրում է «Միլիեթը»: Սակայն, չնայած ֆրանսիացի ներկայացուցիչների բացակայությանը, միջոցառումն անցել է սովորական մթնոլորտում: Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների,այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: Ընդհանուր առմամաբ քվեարկել են 213 սենատորներ, որոնցից 127-ը «կողմ», 86-ը «դեմ»: Օրինագիծը մերժման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք: Թուրքիան շատ ցավագին արձագանքեց օրինագծի ընդունմանը՝ հայտարարելով, թե կսառեցնի համագործակցությունը Ֆրանսիայի հետ ամենատարբեր ոլորտներում: Օրինագծի ընդունման դեպքում Թուրքիայի իշխանությունները սպառնում էին Ֆրանսիայի հետ բոլոր դիվանագիտական կապերի խզումով: Ավելին, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ երբեք չի այցելի Ֆրանսիա, եթե օրինագիծը ընդունվի: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | Բագրատ սրբազան․ ՀՀ և ՌԴ հարաբերություններում ճգնաժամ կա, նոր և խորը երկխոսության կարիք կա Սրբազանը ասուլիս է տվել միջազգային ԶԼՄ-ներին Սիմոնյանը՝ Զախարովային․ Կարող ենք փոխանցել ԼՂ-ում վերջին ռազմական գործողության ժամանակ 200-ից ավելի մահացած հայերի անունները Նա նաև ասել է, որ ստեր չի մեկնաբանում Պապոյանը Հնդկաստանի դեսպանին առաջարկել է դիտարկել ՀՀ-ում պղնձաձուլարան կառուցելու տարբերակը Պապոյանը նաև հնարավոր է համարել համագործակցության խորացումը ոսկերչության ոլորտում ԵՊՀ-ն և Ucom-ը գործակցության հուշագիր են կնքել Ընկերությունը կազմակերպելու է ԵՊՀ ուսանողների պրակտիկան |