Իրանն Իսրայելին մեղադրում է սեփական քաղաքացիների հանդեպ ահաբեկչությունների մեջ

Իրանն Իսրայելին մեղադրում է սեփական քաղաքացիների հանդեպ ահաբեկչությունների մեջ

PanARMENIAN.Net - Իրանը չի բացառում, որ ահաբեկչական ակտերն ու Իսրայելի դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցների վրա հարձակման փորձերը, որոնք տեղ են գտել Հնդկաստանում, Վրաստանում և Թայլանդում, կարող էին իսրայելյան հատուկ ծառայությունների սադրանքը լինել: Լրագրողներին նման կարծիք է հայտնել Ռուսաստանում Իրանի դեսպան Սեյեդ Մուհամմեդ Ռեզա Սաջադին: «Իսրայելցիներն ուզում են իրենց գործողությունները վերագրել Իրանին, ուզում են դա մատուցել որպես պատասխան իրանցի գիտնականների սպանությանը»,- ենթադրել է նա:

Դիվանագետն ընդգծել է, որ Իրանը ահաբեկչությանն ահաբեկչությամբ չի պատասխանում: «Մենք կպատասխանենք, բայց քաղաքական և տնտեսական ոլորտում»,- հավելել է նա:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---