Orange-ի գլխավոր խանութը դարձել է մատչելի անվասայլակներով տեղաշարժվողների համար16 փետրվարի 2012 - 16:49 AMT PanARMENIAN.Net - Այսօրվանից Orange-ի գլխավոր խանութի անձնակազմն իր տրամադրության տակ ունի հատուկ նորարար սարք, որի օգնությամբ հնարավոր է անվասայլակներով տեղաշարժվող հաճախորդներին աջակցել մուտք գործել խանութի տարածք: Այս մասին հաղորդում են ընկերության մամլո ծառայությունից: Այսօր ընկերության ղեկավարները «Ունիսոն» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանի աջակցությամբ փորձարկել են հատուկ սարքը: Այն նպատակ ունի հասանելի դարձնել Orange-ի այն սպասարկման կենտրոնները, որոնք աստիճանների պատճառով հասանելի չեն տեղաշարժման խնդիրներ ունեցող անձանց համար, և որտեղ թեքահարթակի կառուցումն անհնարին է: Աստիճանները բարձրանալիս կամ իջնելիս հաշմանդամային սայլակը դրվում է սարքի վրա, որով այն ապահով տեղաշարժվում է աստիճանների վրայով: «Մենք ունենք 75 խանութ Հայաստանի ամբողջ տարածքում, և աստիճաններ ունեն դրանց մեծ մասը: Այն խանութները, որտեղ հնարավոր էր, մենք կառուցել ենք թեքահարթակներ: Մինչև տարեվերջ մեր խանութների 70%-ում չի լինի հասանելիության խնդիր», -նշել է Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան: Հյուսիսային պողոտայում գտնվող Orange-ի գլխավոր խանութը դեռևս միակն է, որն ունի այս սարքը, սակայն որոշ ժամանակ անց ընկերությունը նպատակ ունի այդ սարքով զինել նաև այլ խանութները, ինչպես նաև որոշ դեպքերում գտնել այլ լուծումներ, ինչպես օրինակ շարժական թեքահարթակները: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Պապոյան. ՌԴ դեմ ԵՄ պատժամիջոցները բացասաբար են ազդում ՀՀ տնտեսության վրա Օրինակ` խոսքը պղնձի հանքաքարի կամ ալյումինե փայլաթիթեղի արտահանման մասին է Շվեյցարիան Մարդասիրական կորպուսիր մասնագետների կգործուղի Լոռի ու Տավուշ Նրանք իրականացնելու են կամուրջների և այլ ենթակառուցվածքների ամրության գնահատում Սուրենյան․ Հունիսը ևս տեղումնառատ կլինի՝ հունիսի 7–ից Սև ծովից ցիկլոն կներթափանցի Նա նշել է, որ առատ տեղումներ կլինեն, բայց ոչ այն հաճախականությամբ ու ինտենսիվությամբ, ինչ մայիսին Նախարար․ Հայկական կոնյակը կկոչվի Armenian brаndy Կմշակվեն հայկական կոնյակի համար հստակ չափորոշիչներ, որոնց պետք է ենթարկվեն բոլոր կոնյակ արտադրողները |