Լիվերպուլի ֆիլհարմոնիկ նվագախումբը ճանաչվել է Բրիտանիայի հնագույն նվագախումբը

Լիվերպուլի ֆիլհարմոնիկ նվագախումբը ճանաչվել է Բրիտանիայի հնագույն նվագախումբը

PanARMENIAN.Net - Գովազդային չափանիշների բրիտանական հանձնաժողովը (ASA) հաստատել է Լիվերպուլի թագավորական ֆիլհարմոնիկ նվագախմբի(RLPO)՝ երկրում հնագույնը համարվելու իրավունքը: ASA կայքում նշվում է, որ հավակնություններ են ներկայացվել RLPO կայքում գրությանը, որը, մասնավորապես, հայտնում է, որ նվագախումբը 1840-ից կենտրոնական տեղ է զբաղեցրել Լիվերպուլի մշակութային կյանքում: ASA հաղորդագրությունից հետևում է, որ նվագախումբը ներկայացրել է փաստագրական ապացույցներ, որոնք հաստատում են նրա իրավացիությունը. 1850-ի նամակներ երաժիշտներին հաջորդ սեզոնում ելույթի մասին, ինչպես նաև փաստաթղթեր նրանց հոնորարներ վճարելու մասին:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---