Հայաստանի և Իրանի հարաբերություններն էներգետիկ ոլորտում ուղղված են էներգետիկ անվտանգության պահպանմանը16 փետրվարի 2012 - 18:09 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի և Իրանի հարաբերություններն էներգետիկ ոլորտում ուղղված են հանրապետության էներգետիկ անվտանգության պահպանմանը, հայտնել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը: «Գտնում եմ, որ դժվար թե որևէ մեկը համարձակվի դատապարտել մեզ դրա համար: Մենք բիզնես չենք անում, այլ փորձում ենք լուծել մեր երկրի էներգետիկ անվտանգությունը»,- ընդգծել է նա փետրվարի 16-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում: Նրա խոսքով` իրանական կողմի ծրագրած և նրա կողմից իրականացվող բոլոր ծրագրերը պետք է դիտարկել այս համատեքստում: Մասնավորապես, խոսքը գնում է գազատարի, նավթատարի, Մեղրու ՀԷԿ-ի, ինչպես նաև Իրան-Հայաստան երկաթուղու շինարարության մասին: «Ամեն դեպքում մեր ծրագրերից ոչ մեկի պատճառով որևէ բան չի տուժում»,- հավելել է նա: Անդրադառնալով անմիջականորեն Մեղրու ՀԷԿ-ի կառուցմանը` Արմեն Մովսիսյանը հիշեցրել է, որ ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեջադի` Հայաստան կատարած այցի շրջանակում 2012թ. երկրորդ կեսին ՀԷԿ-ի կառուցման մասին համապատասխան փաստաթուղթ է ստորագրվել: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |