Ուկրաինացի պատգամավորը խոստովանել է Յուլիա Տիմոշոնկոյի փախուստը նախապատրաստելու մեջ

Ուկրաինացի պատգամավորը խոստովանել է Յուլիա Տիմոշոնկոյի փախուստը նախապատրաստելու մեջ

PanARMENIAN.Net - Ուկրաինայի ազգային պատգամավոր, Արմատական կուսակցության առաջնորդ Օլեգ Լյաշկոն հայտարարել է, որ ցանկացել է պայմանավորվել Կաչանովյան ուղղիչ գաղութի պետ Իվան Պերվուշկինի հետ երկրի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի փախուստի մասին: Այդ մասին նա հայտնել է փետրվարի 16-ին ուկրաինական ռադիոկայաններից մեկի եթերում, հաղորդում է ՌԲԿ-Ուկրաինան:

Քաղաքական գործիչը համոզված է, որ ներկա իշխանությունը չի գնա Տիմոշենկոյին բանտից կամավոր ազատ արձակելուն՝ նույնիսկ չնայած ԱՄՆ և ԵՄ դիրքորոշմանը: Նա չի բացառել, որ նախկին վարչապետի բանտախցում տեղադրված է տեսախցիկ, հենց այդ պատճառով նրան ազատ արձակելու համար ցանկացած մեթոդներ ընդունելի են:

Այսօր արտասահմանյան բժիշկները կատարել են Տիմոշենկոյի բժշկական զննումը և փաստել նրա ծանր դրությունը:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---