EURO-2012 մարզադաշտերը կարելի է անվանել ամենաժամանակակիցներից մեկը Եվրոպայում, գտնում է մրցաշարի տնօրենը![]() 16 փետրվարի 2012 - 19:42 AMT PanARMENIAN.Net - EURO-2012-ի մարզադաշտերը, որոնք Ուկրաինան և Լեհաստանը պատրաստում են առաջնությանը, կարելի է անվանել ամենաժամանակակիցներից մեկը Եվրոպայում: Այդ մասին հայտնել է Լեհաստանի կազմկոմիտեի նախագահ Ադամ Օլկովիչը: Առաջնության տնօրենն առանձնահատուկ ձեռքբերում է համարում Լեհաստանի գլխավոր Ժողովրդական մարզադաշտը Վարշավայում, որը հանդիսավոր կերպով բացվեց այս տարվա հունվարի վերջին, հաղորդում է sport.oboz.ua-ը: Օլկովիչի խոսքով, որքան էլ դժվար լինի մարզադաշտի շինարարությունը, դա արդեն երկրի արժանիքն է: «Շատ դժվար էր, բայց մենք գլուխ հանեցինք այդ խնդրից, կառուցեցինք ժամանակակից ճանապարհներ և մարզադաշտեր»,- հայտնել է նա: Ադամ Օլկովիչը նշել է նաև, որ նախապատրաստությունը Եվրոպայի առաջնությանը 3-5 տարով կարագացնի ընդունող երկրների զարգացումը: Նա համոզված է նաև, որ առաջնության ավարտից հետո Լեհաստանն այլևս ուրիշ երկիր կլինի: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |