Apple-ը կրկին մտադիր է դատերի մեջ ներքաշվել պատենտային իրավունքների պատճառով, այս անգամ` Kodak-ի հետ16 փետրվարի 2012 - 19:48 AMT PanARMENIAN.Net - Apple Inc-ը Նյու Յորք քաղաքի սնանկության մասին գործերով դատարան է դիմել Eastman Kodak-ի դեմ դատական հայց ներկայացնելու թույլտվություն ստանալու համար` ընկերությանը մեղադրելով պատենտային իրավունքների խախտման մեջ: Հայտարարության մեջ ասվում է, որ Apple-ը մտադիր է դատական կարգով հասնել ոչ ամենալավ ժամանակներն ապրող ֆոտոտեխնիկայի արտադրողի տարբեր սարքերի, այդ թվում` պրինտերների և թվային տեսախցիկների ներկրման արգելմանը: Apple-ը հաղորդել է նաև, որ պատրաստվում է Kodak-ի դեմ դատական հայց ներկայացնել Միջազգային առևտրի հանձնաժողով և Մանհեթենի դաշնային դատարան: Սա ընկերությունների միջև առաջին դատաքննությունը չէ. հունվարին Kodak-ը դատական հայց ներկայացրեց Apple-ի դեմ` վերջինիս մեղադրելով թվային տեսախցիկների պատենտների խախտման մեջ: Հիշեցնենք, որ XIX դարի վերջին հիմնադրված Kodak-ը, որը ժամանակին ֆոտոտեխնիկայի արտադրողների շուկայի առաջատարն էր, 2012թ. հունվարին հայտարարեց իր սնանկացման մասին: Ուշագրավ Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի | Ադրբեջանում գտել են կորած զինծառայողի մարմինը Հարուցվել է քրգործ Ռուբինյան․ Հենց վաղը հնարավոր եմ համարում պայմանագրի ստորագրումը, եթե Բաքվի մոտեցումը լինի կառուցողական «Այն փաստը, որ այսօր չենք ստորագրում, նշանակում է, որ տեքստն ամբողջականացված չէ»,-ասել է նա Շարժումը ԵՄ գրասենյակից պահանջում է պատժամիջոցներ կիրառել Ալիևի նկատմամբ Մյուս պահանջը վերաբերում էր Հայաստանում իրականացվող քաղաքական հետապնդումներին Քարկոփի ժամանակավոր հետիոտնային կամուրջը Դեբեդի նոր վարարման հետևանքով փլուզվել է Կամուրջը մի քանի օր առաջ էր տեղադրվել, որով Ախթալայի և 6 գյուղերի բնակիչները կարողանում էին կապ հաստատել |