Քեթրին Էշթոնը «վեցնյակի» հետ քննարկում է միջուկային ծրագրի վերաբերյալ ուղերձը Թեհրանից16 փետրվարի 2012 - 20:24 AMT PanARMENIAN.Net - ԵՄ դիվանագիտական առաքելության ղեկավար Քեթրին Էշթոնը խորհրդակցություն է անցկացնում միջազգային միջնորդների «վեցնյակի» (Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան, ԱՄՆ և Ֆրանսիա) ներկայացուցիչների հետ փետրվարի 15-ին ԻԻՀ միջուկային ծրագրի վերաբերյալ Իրանի իշխանություններից ստացած ուղերձի վերաբերյալ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: ԵՄ դիվանագիտական առաքելության ղեկավարը դեռևս անցյալ տարվա հոկտեմբերին «վեցնյակի» անունից նամակ էր հղել Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի (ԱԱԳԽ) քարտուղար Սայիդ Ջալիլիին: Նամակում հաստատվում էր բանակցողների պատրաստակամությունը` վերսկսելու երկխոսությունը պայմանով, որ Իրանը կարող է ապացուցել, որ իր միջուկային ծրագիրը ռազմական նպատակներ չի հետապնդում, այլ խաղաղ բնույթ է կրում: Իրանական լրատվամիջոցները հաղորդում էին, որ Ջալիլիի նամակում ողջունվում էր բանակցություններին վերադառնալու` «վեցնյակի» պատրաստակամությունը, որպեսզի հետագա համագործակցության ճանապարհին ֆունդամենտալ առաջընթաց ձեռք բերվի: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Իրանում 5 օրյա սուգ է․ ՀՀ նախագահն ու ԱԺ նախագահը ևս ցավակցել են Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին ԿԲ–ն շրջանառության մեջ է դրել «Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակ» ոսկե հուշադրամը Հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում Մետրոյում հիմնովին փոխարինվում են վճարային համակարգերը Որոշ կայարններում արդեն տեղադրվել և փորձարկվում են նոր անցարգելները` նոր վճարային համակարգով ԱԽ քարտուղարը Դոհայում կմասնակցի Համաշխարհային անվտանգության ֆորումին Կլինեն նաև երկկողմ հանդիպումներ |