Էդվարդ Նալբանդյանը Վիեննայում ներկայացրել է ՀՀ ավանդը թմրադեղերի ապօրինի շրջանառության դեմ պայքարում![]() 16 փետրվարի 2012 - 20:46 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 16-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Վիեննայում մասնակցեց Աֆղանստանից թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարին նվիրված Փարիզյան պակտի նախարարական երրորդ համաժողովին, որին ներկա էին և ելույթներով հանդես եկան ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը, շուրջ հինգ տասնյակ երկրների բարձրաստիճան պատվիրակություններ: Ռուսաստանի, Ֆրանսիայի և Ավստրիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի, Ալեն Ժյուպեի և Միխայել Շպինդելեգերի նախագահությամբ տեղի ունեցած նիստին ելույթ ունեցավ նաև Էդվարդ Նալբանդյանը: Իր խոսքում Հայաստանի արտգործնախարարը ներկայացրեց թմրադեղերի ապօրինի շրջանառության դեմ միջազգային հանրության պայքարում Հայաստանի ներդրումը և վերահաստատեց ՀՀ վճռականությունը շարունակելու ակտիվորեն աջակցել միջազգային ջանքերին, ներառյալ Փարիզի պակտին և այլ միջազգային նախաձեռնություններին, որոնց նպատակն է նվազեցնել և արմատախիլ անել թմրամիջոցների ապօրինի արտադրությունը, առևտուրն ու թրաֆիքինգը:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |