Իտալիան զբոսաշրջիկներին կոչ է անում ի նշան սիրո այցելել Ջիլիո կղզի, որտեղ խորտակվեց Costa Concordia նավը![]() 16 փետրվարի 2012 - 21:27 AMT PanARMENIAN.Net - Իտալիայի իշխանությունները զբոսաշրջիկներին կոչ են անում այցելել Ջիլիո կղզի, որի ափերի մոտ հունվարի 14-ին խորտակվեց Costa Concordia կրուիզային լայները: Տոսկանայի տուրիստական բաժանմունքի ղեկավար Քրիստինա Սկալետտին հայտնել է, որ անարժան կերպով վատ համբավ ձեռք բերած կղզու այցելությունը պետք է զբոսաշրջիկների համար սիրո դրսևորում դառնա: «Ես հանգստացել եմ այնտեղ անցյալ տարի և հույս ունեմ մեկ տարի անց վերադառնալ ողջ ընտանիքով»,- հայտնել է Սկալետտին Միլանի տուրիստական ֆորումում: Ավելի վաղ Ջիլիոյի իշխանությունները մտավախություն էին հայտնում, որ զբոսաշրջիկների հոսքն այս հանգստյան գոտի կարող է կրճատվել դրա հետ կապված ողբերգական ասոցիացիաների պատճառով: Բացի այդ, նավաբեկության ենթարկված լայներից նավթամթերքի արտահոսքի դեպքում Ջիլիոյի առափնյա ջրերի աղտոտման վտանգ կա: Ափի մոտ գտնվող ժայռերի վրա կանգ առած Costa Concordia-ից վառելիքի դուրսբերման գործողությունը սկսվել է փետրվարի 12-ին և մոտ մեկ ամիս կտևի:
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |