Ճապոնիայում առատ ձյան տեղումների զոհերի թիվն արդեն գերազանցել է 100 հոգին

Ճապոնիայում առատ ձյան տեղումների զոհերի թիվն արդեն գերազանցել է 100 հոգին

PanARMENIAN.Net - Ճապոնիայում այս տարվա ձմռանը առատ ձյան տեղումներին զոհ է գնացել արդեն 103 հոգի, ուրբաթ օրը հաղորդել է հրշեջ ծառայության վարչությունը:

Ճապոնիայում ռեկորդային քանակությամբ ձյուն է տեղացել նաև հունվարի վերջին – փետրվարի սկզբին: Որոշ պրեֆեկտուրաներում ձյան ծածկի բարձրությունը կազմել է 1,5-ից 3 մետր, ինչպես, օրինակ, Նիիգատա պրեֆեկտուրայի մի շարք շրջաններում: Դա երկու-երեք անգամ գերազանցում է միջին տարեկան նորման, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Մահացու դեպքերի մեծամասնությունը տեղի է ունեցել տանիքները ձնից մաքրելու ժամանակ:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---