«Հրապարակ». Գուրգեն Արսենյանը չի բացառում ԲՀԿ-ին միանալու մասին լուրերը

«Հրապարակ». Գուրգեն Արսենյանը չի բացառում ԲՀԿ-ին միանալու մասին լուրերը

PanARMENIAN.Net - ԲՀԿ վերջին համալրումների ֆոնին քաղաքական շրջանակներում տեղեկություններ են շրջանառվում, որ հնարավոր է ԲՀԿ համամասնական ցուցակում ընդգրկվի նաև Միավորված աշխատանքային կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանը: Անգամ նշվում է, որ հնարավոր է նա լինի ցուցակի 5-րդ կամ 6-րդ տեղում:

Երեկ «Հրապարակի» հետ զրույցում Գուրգեն Արսենյանն ասել է, որ նախօրեին է վերադարձել ԱՄՆ-ից: «Փետրվարի 29-ին մեր կուսակցության համագումարն է լինելու: Հենց համագումարի ժամանակ մենք մեր որոշումը կկայացնենք և կհրապարակենք:

Հասարակությանը հասանելի կլինեն մեր բոլոր որոշումները: Գաղտնի որոշումներ չեն լինի: Եթե մենք կորոշենք այս կամ այն ֆորմատը, կիմանաք»,- թերթի հարցին ի պատասխան` ասել է Արսենյանը:

Օրաթերթը հետաքրքրվել է, թե այժմ բանակցություններ կան «Բարգավաճ Հայաստանի» հետ: «Բոլոր քաղաքական ուժերի հետ մենք բաց ենք խոսելու»,-հայտարարել է ՄԱԿ նախագահը:

 Ուշագրավ
---