Սիրիայի հայ համայնքը մշտական վախի մթնոլորտում է ապրում17 փետրվարի 2012 - 10:55 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 10-ին սիրիական Հալեպ քաղաքում տեղի ունեցած պայթյունը շոկի է ենթարկել այնտեղ բնակվող բազմամարդ հայ համայնքին: «դրանից հետո համայնքի ներկայացուցիչներն ապրում են առաջիկա օրվա համար վախի մթնոլորտում: Մենք մշտապես հրաձգության ձայներ ենք լսում, բայց վստահ ենք, որ առայժմ անվտանգության մեջ ենք»,- հաղորդել է Հալեպի բնակիչներից մեկը: Պատմաբան, Դամասկոսի համալսարանի պրոֆեսոր Նոռա Արիսսյանի կարծիքով, Սիրիայում քրիստոնեական փոքրամասնությունները «շատ են վախենում երկրում անվտանգության կառույցի փլուզման համար»: Դեռևս 2011թ. աշնանը Սիրիայում ճանապարհորդող լրագրողները հաղորդում էին, երբեմնի անվտանգ Սիրիան այլևս գոյություն չունի: «Հիմա մենք չենք կարող հանգիստ փոխադրվել մի քաղաքից մյուսը»,- գրում էր Գարեգին Բեդուրյանը: Մեկ այլ սիրիահայ պատմաբան Արա Սանջյանն իր հերթին ի պատասխան Armenian Weekly-ի հարցին Սիրիայում հայերի դիրքորոշման մասին հարցին հայտնել է. «Հայ համայնքը չի կարող ակտիվ միջամտություն կատարել Սիրիայի ներքաղաքական իրադարձություններին: Անհրաժեշտ է հնարավորությունների չափով ապահովագրվել հնարավոր միջադեպերից և սպասել, մինչև որ իրադրությունը կարգավորվի»: Սանջյանն ընդգծել է նաև, որ Սիրիայի քրիստոնյաները չեն ուզում, որպեսզի Ասադի վարչակարգը տապալվի, քանի որ իրենց առջև ունեն Իրաքի օրինակը: «Այո, Սադամը բռնապետ էր, բայց նա զսպում էր ծայրահեղական ուժերը, որոնք նրա անկումից հետո գերիշխանության հասան, և երկրում սարսափ սկսվեց: Ուստի հազարավոր քրիստոնյաներ լքեցին իրենց տներն Իրաքում և, երևի, այլևս երբեք այնտեղ չեն վերադառնա: ԱՄՆ-ը ձգտում է աշխարհում «ամերիկյան ժողովրդավարություն» հաստատել, բայց հաշվի չի առնում, որ այդ գործընթացում փլուզվում է բազմադարյա քրիստոնեական մշակույթը»,- նկատել է նա: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ ՌԴ մասնագետները երկաթուղու ջրալցված հատվածների մանրազնին հետազոտություն են իրականացնում Ներկայում իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումը |