«Հարսնացուն հյուսիսից» ֆիլմը Երևանում բացել է Կինոյի սիրահարների երիտասարդական ակումբը![]() 17 փետրվարի 2012 - 11:54 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 14-ին Հայաստանում Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնոմ բացվել է Կինոյի սիրահարների երիտասարդական ակումբ: Հատկանշական է, որ ակումբի առաջին նիստին կայացել է հայտնի և սիրված «Հարսնացուն հյուսիսից» կինոնկարի դիտումը՝ նվիրված սիրահարներին օրվան: Ակումբի կազմակերպիչներն են «Ակտիվ երիտասարդ քաղաքացիների նախաձեռնություն» ՀԿ-ն և Ռուսաց լեզվի աջակցության հայ-ռուսական բարեգործական հիմնադրամը Հայաստանում Ռոսհամագործակցության ներկայացուցչության հովանու ներքո: Հայաստանում Ռոսհամագործակցության ներկայացուցչության ղեկավարի տեղակալ, մանկավարժական գիտությունների թեկնածու Նատալյա Երյոմենկոն ողջունել է նորաթուխ ակումբի ակտիվիստներին՝ Հայաստանի բուհերի տարբեր ֆակուլտետների ուսանողներին: Նա արդի է համարել նման ակումբի ստեղծումը ՌԴ նախագահի «2012-ին Ռուսաստանի Դաշնությունում ռուսաց պատմության տարի անցկացնելու մասին» հրամանի համատեքստում, առաջարկելով ֆիլմերի դիտումների և քննարկումների մեջ ներառել պատմական թեմայով ֆիլմեր: Հաջորդ դիտումների համար ֆիլմերի ընտրությունն անցկացվելու է Facebook-ում քվեարկության միջոցով, իսկ հաջոդ հանդիպումը կայանալու է ուղիղ մեկ ամիս անց: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |